Օրապատում

08A43288-4EC2-4E67-97EF-E9EE82519A94

Այսօրվա իմ օրը սկսեցի նոր մուտքով՝ նոր ուսումնական տարի:Դեռ չԷի հասցրել բարևել կարոտած ընկերներիս, մեր սիրելի Տիարը մեզ ողջունեց: Տիարը ներկայացրեց ուսումնական տարվա կադրային փոփոխությունները, մեր նոր ծրագրի ղեկավարին`Ռիմա Երեմյանին: Նշեմ որ,այս տարի ես երկարացված օրվա կազմակեպիչ չեմ,այլ երկրորդ դասարանի դասվար, որն ավելի պատասխանատու և պարտավորեցնող գործ է: Հուսամ կարդարացնեմ, կկարողանամ լուծել իմ առջև դրված բոլոր խնդիրները:

Յուրաքանչյուրս  անցանք մեր գործին`դասասենյակների պիտույքների թարմացմաբ,ջարդված,հնացված իրերի փոխարինումով,մաքրությամբ:

Դպրոց էին այցելել Զանգակ հրատարակչությունից հյուրեր. իրականացնելու «ընթերցանություն լողափում» նախագիծը:Նրանք  շրջայց կատարեցին ագարակ:

«Իմացումի հրճվանք» ծրագրով սեմինարին քննարկեցինք, թե ինչպես ուսումնական տարին արդյունավետ և օգտակար սկսենք: Ճշտեցինք յուրաքանչյուր դասարանում քանի սովորող կա: Քննարկեցինք ուսումնական փաթեթնեի ստեղծման կարգն ու ձևը: Տիկին Սուսանը առաջարկեց, որ յուրաքանչյուր դասվար ունենա իր օրագրապատումը:

Օրն ամփոփեցին մարմարյա սրահում տիարի խոսքով:

«Մուտք կրթահամալիր» ճամբար

Այսօրվա մեր ճամփորդությունը,դեպի Սևան էր`«Ժայռ» հանգստյան գոտի:Աննկարագրելի զգացումներ ստացա Ժայռից,ողջ օրվանից:Բնության ամեն մի մասնիկով հիանում էի,վայելում գեղեցիկը:Ինչքան զորեղ է բնությունը:

Գրական քննարկումն էլ Վիլյամ Սարոյանի «Գաստոնը» պատմվածքն էր: Յուրաքանչյուրս մեր տեսակետն էինք ներկայացնում:Ուսումնակն ու բացահայտումներով լի օր:

Խնդիրներ

3.Ինչպե՞ս անենք,որ 9լ  և 4լ տարողություն ունեցող  դույլերով, ծորակից 6լ ջուր վերցնենք:

9լ     4լ

5լ     4լ թափել

1լ     4լ թափել

6լ     1+3լ

Ունենք 7լ և 3լ տարողություն ունեցող դույլեր: Ծորակից ի՞նչպես ստանանք 2լ,5լ ջուր:

7լ      3լ

4լ      3լ

1լ      3լ թափել

7լ       1լ

5լ        1լ+2լ թափել

2լ          3լ

«Մուտք կրթահամալիր» ճամբար

Այսօր «Մուտք» ճամբարի երրորդ օրն է:Օրը սկսեցինք արդեն հագեցած,յուրաքանչյուրս Օշոյից մի առակ վերցնելով,սկսեցինք վերլուծել անմիջապես մեր բլոգներում:Պարտիզապուրակային գործունեությունը իրականացրեցինք ընկեր Էդմոնի հետ,տարբեր չափի էտման մկրատների կիրառմամբ:Չորացած ճյուղերը կապ-կապ դարսելով ,որն անհրաժեշտ է ագարակին,թոնրի համար:

Տիար Գևորգի հետ միշտ ուզում ես շփվել և անընդհատ նոր մտքեր,նոր ուղղության է դնում քեզ:Տրամաբանական,համեմատության խնդիրների, հետաքրքիր մոտեցումներ քննարկեցինք:Շախմատի ժամն այնքան բուռն էր ,որ չէինք ուզում դուրս գալ:

Օշո

Առակներ

Երեք խորհուրդ

Մի մարդ բռնեց փոքրիկ թռչուն:

-Բաց թող ինձ, և ես քեզ կտամ երեք կարևոր խորհուրդ,_ասաց նրան թռչնակը:

Առաջին խորհուրդը թռչնակը խոստացավ տալ, երբ մարդը նրան բաց կթողներ ձեռքից, երկրորդը՝ երբ կնստեր ճյուղին, և երրորդը՝ երբ կբարձրանար բլրի գագաթը: Մարդը համաձայնվեց և հարցրեց, թե որն է նրա առաջին խորհուրդը:

-Երբ կզրկվես ինչ-որ բանից, մի ափսոսա երբեք: Մարդը բաց թողեց թռչնակին, և թռչնակը երգեց ճյուղի վրայից.

-Մի հավատա այն ամենին,ինչն անհեթեթ է և չունի փաստեր:

Բարձրանալով բլրի գագաթը՝ թռչնակը այնտեղից բղավեց.

-Ես կուլ եմ տվել երկու մեծ զմրուխտ: Ինձ սպանելով` դու կստանայիր այն:

Հուսահատված մարդը գլուխը վերցրեց ափերի մեջ:

-Տուր ինձ գոնե երրորդ խորհուրդը,- ասաց նա ուշքի գալով:

— Ինչի՞դ է պետք երրորդ խորհուրդը,- ձայն տվեց թռչնակը,- եթե դու ափսոսացիր այն ամենի համար, ինչ կորցրել էիր և հավատացիր անհեթեթությանը: Մտածիր`ինչպես կարող է մի փոքրիկ թռչնակի մեջ տեղավորվել երկու մեծ զմրուխտ: Դու հիմար ես, և իմ խորհուրդները քեզ չեն օգնի:

Վերլուծություն

Հստակ պատկերված է հիմար մարդու օրինակ:Սակայն շատ հաճախ յուրաքանչյուրս զրկվելով ինչ-որ բաներից,անկախ մեր կամքից,միանգամից զղջման,ափսոսանքի մտքեր են գալիս:Սակայն յուրաքանչյուրս ինչ- որ բան կորցնելու պահին, պետք է կարողանանք ավելի խորը հասկանալ և չափսոսալ իրողության համար,քանի որ ափսոսանքը տանում է դեպի ինքնամփոփ,դժգոհության մի անկյուն:Պետք չէ ստեղծել այդպիսի անկյուններ:

Գայթակղությունները անընդհատ են մեր կյանքում,բայց դրա իրականության և փաստացիության ճշտումը միշտ անհրաժեշտ է:Կյանքում միշտ զգոն պետք է լինել:

Մի՛շրջվիր,ետ մի՛նայիր,մի՛ զղջա կորցրածի համար,առաջ քայլի՛ր: