Բակային խաղեր

Խաղում ենք «Փչացած հեռախոս»

Շատերդ երևի փոքր ժամանակ խաղացել եք «Փչացած հեռախոս»: Նախ շարքով նստում ենք, մեկը մյուսի ականջին որևէ բառ է ասում, ու այդպես մեծ արագությամբ ականջից ականջ փոխանցվում է, իսկ վերջին մասնակիցը բարձրաձայնում է լսածը:Ճամբարականներին մեծ ուրախություն ու հավես էր տսլիս խաղը: Ինչքան էլ պարզ բառ լինի սկզբում ասված, վերջում ստացվում է ինչ-որ խառը հնչյունակույտ: Ենթադրենք` «Խըշ-փըշ»,«դըռ»: Խաղացողը բառը դիտմամբ չափից դուրս արագ է ասում, որ մյուս ընկերը չհասկանա: Խաղը զարգացնում է լսողական զգայարանները: խաղացողը իր լսածը իր միջով անցկացնելով, ենթադրելով,որ իր լսած բառն է և տարածում է:Շատ զվարճալի խաղ է, փորձե’ք:

Leave a comment