Այց ջերմոց լաբորատորիա

Այսօր երկարացված օրվա տարատարիք ճամբարականներով այցելեցինք ջերմոց լաբորատորիա:Իրականացնելու «Ծաղկաձոն» համագործակցային նախագիծը, մեր անչափ հոգատար, հմայիչ Շողիկ Պողոսյանի և Անժելա Բլեյանի հետ:

Սովորողները նախ շրջեցին Ջերմոց լաբորատորիայում` ուսումնասիրեցին կանաչ սենյակը, շփվեցին կրիաների հետ, ձկների,հետո նոր սկսեցինք մեր նախատեսված գործը:Նախօրոք արմատակալած բույսերը պետք է տեղափոխենք նոր թաղարների մեջ:Յուրաքանչյուրն իր գործն ուներ`մի մասը ծաղկամաններն էր ծակում և բացատրում, թե ի՞նչու էր դա անում,մի մասը կիսով չափ հող էր լցնում,որոշներն էլ սովորում էին, թե ի՞նչպես տեղափոխել սենյակային բույսը այլ թաղարի մեջ:Սովորողները մեծ ոգևորությամբ աշխատում էին,դե իսկ տիկին Շողիկն էլ հատ-հատ բացատրում էր, ո՞ր բույսը տնկեցինք,ի՞նչ օգտակարություն ունի և ընդանրապես բույսին ի՞նչ է անհրաժեշտ, որպեսզի նա աճի:Շատ հաճելի և օգտակար աշխատանք էր:

Leave a comment