Երկարացված օրվա ճամբար,տարատարիք ճամբարականներով

2017-2018 ուսումնական տարում երկարացված օրվա կազմակերպումը սկսեցինք նոր մոտեցմամբ`նաագծային ուսուցմամբ,տարատարիք սովորողներով`ճամբարականներով:

Կրթահամալիրում երկարացված օրը շուրջտարյա, տարատարիք ճամբարականներով ճամբար դրձավ,որպես նորարարություն :

Ջոկատներում ներառվեցին տարատարիք սովորողներ: Իմ ճամբարային ջոկատում ներառվեցին չորրորդ և հինգերորդ դասարանի սովորողներ`ինը,տաս,տասնմեկ տարեկան սովորողներ:

Սեպտեմբեր ամսվա աշխատանքն արդեն սկսեցին նախագծերով:Նախագծային շաբաթվա ընթացքում ամառային ընթերցանության քննարկումն ու ծանոթացումն էր:Քանի որ Սեպտեմբր ամիսը տաք ամիս է և ադապտացվող ամիս է,մենք սկսեցինք ուսումնական լողափ և ջուր նախագիծը:Սովորողները ակտիվ աշխատեցնում են իրենց բլոգները`նախագծի ընթացքում:Ամսվա մեջ իրականացնում ենք մի քանի նախագծեր`ստեղծում ենք խաղեր ,  իմ կարդացած գրքերը:    Սկսեցինք շուրջտարյա նախագիծ`պարտեզի ստեղծում: 

Այնուհետև իրականացրեցինք շուրջտարյա նախագիծ`ուսումնական ագարակ

Սովորողները բլոգներում տեղադրում են կենդանիների ուսումնասիրությունները, ագարակում  էլ ավելի իմացածը հմտացնում :Նախագիծն իր մեջ նաև ներառում է կենդանիների կերակրելն ու խնամքը:Որպես էկո նախագիծ` դպրոցի մնացած սնունդը մեր ձեռքերով հասցնում ենք ագարակ` նախօրոք կազմած հերթապահ խմբով:Նախագծի ընթացքում լուծելով մի շարք խնդիրներ:

Դե իհարկե ճամբարականների հետ ինչպե՞ս կարելի է անտարբեր անցնել աշնան գույների նկատմամբ`ստեղծելով ուսումնական աշուն նխագիծը,հիացանք աշնան ողջ հմայքով:

Leave a comment