Archive | March 14, 2018

Երկարացված օրվա սեմինար

Երկարացված օրվա կազմակերպիչների հերթական հավաքը` ջերմոց-լաբորատորիայում էր: Տիկին Շողիկը,իր նախատեսած քլորոֆիտում բույսը ներկայացրեց մեզ:Այն շատ օգտակար և կարևորագույն գոծընթաց է կատարում օրվա ընթացքում,յուրաքանչյուրս տանը պետք է անպայման ունենանք այս բույսը:Ներկայացրեց նաև բույսի բազմացումը, խնամքն ու օգտակար հատկությունները: Մայր բույսից առանձնացրեցինք փոքրիկ կտրոններ եւ տնկեցինք թաղարների մեջ:Կրթահամալիրի տնօրենի ուղեկցությամբ ջերմոց-լաբորատորյայից`արևելքից,քայլեցինք դեպի հյուսիս,ճանապարհին դիտարկելով բազում խնդիրներ,որոնք պետք է լուծումներ ստանան կրթահամալիրի կողմից: