Archive | April 2018

Մայիսյան 13 -րդ հավաքի ծրագիր

Հեղինակային մանկավարժության հեղինակների ամենամյա մայիսյան 13-րդ հավաք

ժամանակահատվածը՝   մայիսի 14-18. 2018

34736642-DE6B-40A0-8EA2-1CEB51085C79

Մասնակիցներ՝ Երկարացված օրվա տարատարիք ճամբարականներ

Նախագիծ`Ռոդարին մեր մեջ

 

խնդիրներ`Ստեղծագործական մտածելակերպի զարգացում

1.Ռոդարիական տրամաբանական հարցերով ,խնդիրներով խաչբառների ստեղծում

2.Բացօթյա ընթերցանություն, հեքիաթների շիլաշփոթ, Ռադիոթատրոն ՝ լանջերին

Ջանի Ռոդարի

3.Ռոդարիական մարզախաղեր՝ ճամբարային երկարացված օրվա ջոկատների միջև` Բախշյան այգում

Մեր ստեղծած ֆիլմը

Երկարացված օրվա ճամբար,տարատարիք ճամբարականներով

2017-2018 ուսումնական տարում երկարացված օրվա կազմակերպումը սկսեցինք նոր մոտեցմամբ`նաագծային ուսուցմամբ,տարատարիք սովորողներով`ճամբարականներով: Continue reading

Ապրիլ ամսվա հաշվետվություն

1A767F40-4CC8-44A1-93A2-4830A66D1464Ապրիլ ամսվա կատրած աշխատաններս

Ռադիոնյութ`

Համբարձման տոն ուսումնական ռադիո

 

Մասնակցություն «Անուշ» թատերականացված գրական-երաժշտական կոմպոզիցիային

Բակային խաղեր

Մարզվում ենք

Այց ջերմոց լաբորատորիա իրականացնելու «Ծաղկաձոն» նախագիծը

Զատկի տոնախմբություն

Պարտեզապուրակային գործունեություն

«Ծաղկաձոն» նախագծի իրականացում

Տնկում ենք իպոմեա    կանաչ պատ նախագիծի շրջանակներում` համագործակցային

Ընթացքում կատարելով մի շարք տրամաբանական խնդիրներ,բանավոր մաթեմատիկական հաշվարկներ,ընթերցումներ, չբացառելով սովորողի ինքնակրթությունը:

 

Համբարձման տոն

5B02579F-640A-46B0-BA91-3DA228E52637

Այսօր երկարացված օրվա ճամբարականներով, ուսումնասիրեցինք Համբարձման տոնը,թե մեր նախնիները ի՞նչպես են այս գարնանային գունեղ տոնը ժամանակին նշել:Ուսումնասիրության արդյունքում ստեղծեցինք ուսումնական ռադիոհաղորդում:

 

 

 

«Անուշ» օպերա

Ուրբաթ օրը` ապրիլի 20-ին կրթահամալիրի Սեբաստիա համերգասրահում Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի ստեղծագործական խումբը ներկայացրեց «Անուշ» թատերականացված գրական-երաժշտական կոմպոզիցիան:Մենք` երկարացված օրվա ճամբարականներով, ներկա էինք և վայելեցինք գեղեցի ստեղծագործությունը:Մի փոքրիկ հատված տեսանյութով:

Տնկում ենք իպոմեա

Կանաչ պատ նախագծի շրջանակներում երկարացված օրվա կազմակերպիչներով ցանեցինք իպոմեա բույսը:Բույսը աճեց,մեծացավ և հարկավոր էր տեղափոխել արևմտյան դպրոց:Սածիլները խնամքով տիկին Շողիկից բերեցինք և երկարացված օրվա ճամբարականներով դրեցինք իրենց հատկացված տեղը:Սածիլները երեսունն էին, տեսնենք որքա՞նը կաշխատեն և կծաղկեն:

Երկարացված օրվա ծրագիր

18DE155B-751C-4987-9D67-02AD36FB865516.04-20.04

Երկուշաբթի 16.04.2018

13:35-14:10-վարդերի խնամք,ջրում

14:10-15:00-ինքնակրթություն

15:00-15:30-ճաշ

15:30-16:00-ընթերցանություն,Աղայան,Ռոդարի

16:00-16:30-ագարակի սննդի տեղափոխում,բակային խաղեր

16:30-16:45-միջավայրի խնամք

16:45-17:00-տուն ճանապարհում

Երեքշաբթի 17.04.2018

13:35-14:10-ինքնակրթություն

14:10-15:00-իպոմեա բույսի տնկում

15:00-15:30-ճաշ

15:30-16:00-տրամաբանական խնդիրներ

16:00-16:30-ագարակի սննդի տեղափոխում,բակային խաղեր

16:30-16:45-միջավայրի խնամք

16:45-17:00-տուն ճանապարհում

Չորեքշաբթի 18.04.2018

13:35-15:00-շախմատ

15:00-15:30-ճաշ

15:30-16:00-ինքնակրթություն

16:00-16:30-ագարակի սննդի տեղափոխում,բակային խաղեր

16:30-16:45-միջավայրի խնամք

16:45-17:00-տուն ճանապարհում

Հինգշաբթի 19.04.2018

13:35-14:10-մարզական խաղեր

14:10-15:00-վարդերի,տնկիների ջրում

15:00-15:30-ճաշ

15:30-16:00-Աղայանական նախագիծ

16:00-16:30-ագարակի սննդի տեղափոխում,բակային խաղեր

16:30-16:45-միջավայրի խնամք

16:45-17:00-տուն ճանապարհում

Ուրբաթ 20.04.2018

13:35-14:10-պարտիզապուրկային աշխատանքներ

14:10-15:00-ինքնակրթություն

15:00-15:30-ճաշ

15:30-16:00-բակային խաղեր,հեծանվավարություն

16:00-16:30-ագարակի սննդի տեղափոխում

16:30-16:45-միջավայրի խնամք

16:45-17:00-տուն ճանապարհում

«Ծաղկաձոն» նախագիծ

9AD97A00-BE62-4839-8C44-D41F13A094C9

Ուրբաթ օրը,Արևմուտքից մի խումբ ճամբարականներով,ուղևորվեցինք դեպի ջերմոց լաբորատորիա:Տիկին Շողիկը սպասում էր մեզ,որպեսզի «Ծաղկաձոն» նախագծի`մեր տնկած ծաղիկները ,նվիրեինք սիրելի ուսուցիչներին:Տեսանյութը մեծ սիրով`

Խնամում ենք արևմուտքի վարդերը

60446BCF-F555-4B98-BB46-8FD2656109FD

Ամենօրյա խնամք

Երկարացված օրվա ռեժիմում ունենք պարտիզապուրակային գործունեություն:Ամեն օր,հերթապահ խումբը մեծ հոգատարությամբ ջրում են վարդերը,տնկած ծաղիկները:Հետևում վարդերի աճին` ի՞նչ ընթացքով է աճում:

նկարաշարը` այստեղ

Մարզվում ենք

Այսօրվա մեր մարզվելը`հեծանիվներով է:Ճամբարականները շատ են սիրում հեծանվավարությունը:Մի խումբ աջիկներով հեծանվաերթ կազմակերպեցինք դպրոցի հարակից տարածքում`Բաբաջանյան պողոտայում:Մյուս ճամբարականները դպրոցի ավազե բակում հեծանիվնեով սպորտլանդիա կազմակերպեցին:Արդյունքը տեսանյութով: